Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

October 15, 2020

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Աշխարհը փոխվում է՝ փոխելով նաև մեր մտածելակերպը․ դուր է գալիս այն մեզ, թե՝ ոչ: «Աղետաբեր ահաբեկչությունը»` օրեցօր աճող քրեական հանցագործությունների և բնապահպանական խնդիրների հետ միասին, մեկն է այն խնդիրներից, որոնք ստիպում են անապահով զգալ և զգոն լինել շրջապատող պոտենցիալ վտանգների նկատմամբ:

Այլևս բավարար չէ սովորական դարձած եղանակներով ու միջոցներով պահպանել մեր մշակութային ժառանգությունը՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով պաշտպանության վրա: Կան ավելի շատ ռիսկեր, որոնք վտանգում են այդ ժառանգությունը, քան երբևէ: Մենք հարկադրված ենք մեծացնել անվտանգության միջոցառումները շատ ավելի բարդ եղանակներով, քան՝ կցանկանայինք:

Հետևաբար, արվեստի և արվեստի առարկաների անվտանգության ոլորտի մասնագետների համար անհրաժեշտ է հաղորդակցվել միմյանց հետ և դաս քաղել առկա խնդիրներից: Ըստ այդմ՝ պետք է համոզված լինեք, որ Ձեր անվտանգության կազմակերպությունը Ձեր թանգարանի ընդհանուր կառույցի ներքին և ինտեգրված բաղկացուցիչն է: Սա միայն անվտանգության հարց չէ:  Այն առանցքային հարց է ողջ թանգարանի համար և ներառում է անձնակազմը, այցելուներին, հավաքածուները, հավաքածուի առարկաների գրանցումը, ֆինանսական տվյալները ևայլն:

Ձեռնարկ

ԻԿՄՍ-ի շրջանակներում, տարբեր ոլորտի մասնագետները շարադրել են կոնկրետ խնդիրներին վերաբերող բաժինները՝ ներածությունից մեկ կամ ավելի օրինակով, որին հետևում են սպառնալիքների ներկայացումը, արտակարգ իրավիճակները կանխելուն և հաղթահարելուն միտված ստուգաթերթերը:

Այս ձեռնարկն, առաջին խմբագրությամբ բաղկացած էր 10 գլխից, սակայն, ամբողջությամբ վերցրած՝ սա գործող փաստաթուղթ է։ Այսուհանդերձ, առավելագույնս ողջունվում է յուրաքանչյուր ընթերցողի կամ կիրառողի կողմից լրացումներ, մեկնաբանություններ կամ շտկումներ կատարելն ու ԻԿՄՍ-ին ուղարկելը:

Թեև հեղինակներն ու խմբագիրը փորձել են մասնագիտացված ձեռնարկ պատրաստել, սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ ԻԿՄՍ-ը չեն կարող պատասխանատության ենթարկվել հավանական սխալների համար:

Այս ձեռնարկը հրատարակվել է ԻԿՄՍ-ի կայէջում՝ թանգարանների անվտանգությամբ և հուսալիությամբ զբաղվող բոլոր մանագետների կողմից օգտագործվելու համար. այն կարող է օգտակար լինել մեծ և հատկապես՝ փոքր թանգարանների համար:

Թեև ոչ ոք չէր կամենա իր թանգարանում բախվել արտակարգ իրավիճակի հետ, այսուհանդերձ,  անսպասելի աղետներ միշտ և ամենուր կարող են պատահել, ուստի՝ պատրա՛ստ եղեք:

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ

HANDBOOK ON EMERGENCY PROCEDURES

[instagram-feed]