January 13, 2022
ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի մարտից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Քաղաքի թանգարանների գործունեության և հավաքածուների համալրման միջազգային կոմիտեն CAMOC-ը՝ ԻԿՕՄ-ի աջակցությամբ, իրականացնում է «Քաղաքի թանգարանների գլոբալ քարտեզագրում» նախագիծը, որի հիմնական նպատակն է բացահայտել աշխարհի տարբեր քաղաքներում գոյություն ունեցող թանգարանների թվաքանակը և պրոֆիլները: Նախագիծը նպատակ ունի հասկանալու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքի թանգարանն այսօր, ի՞նչ մոտեցումներ ու գործելաոճեր ունեն քաղաքային թանգարանները, ի՞նչ հավաքածուներ ունեն և, թե ինչքանո՞վ են ներգրավված քաղաքի սոցիալ-մշակութային գործընթացներում:
Նախագծի իրականացման հարցում CAMOC–ին աջակցում են մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ ASPAC-ը (Ասիական-Խաղաղօվկիանոսյան գիտության և տեխնոլոգիաների կենտրոնների ցանց), NTUE-ը (Թայպեյի ազգային կրթության համալսարան) և ԻԿՕՄ COMCOL-ը: Նախագծի գիտական համակարգումը իրականացնում է Միլանի Պոլիտեխնիկական և Մանչեսթերի համալսարանների պրոֆեսոր Ֆրանչեսկա Լանցը:
Նախագծի արդյունքում կստեղծվի աշխարհի քաղաքների թանգարանները ներկայացնող կայք և քարտեզ: Կհրատարակվի նաև ուղեցույց, որտեղ ներկայացված կլինեն ուսումնասիրության արդյունքում արված որոշ բացահայտումներ:
Հարցումը հասանելի է մի քանի լեզուներով: Կից հղումները ներկայացնում են անգլերեն և ռուսերեն տարբերակները, որոնք, ցանկության դեպքում, կարող եք լրացնել մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝ անցնելով նշված հղումներով.
https://city-museums-global-mapping.formstack.com/forms/the_city_museums_global_mapping_project
ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն Հայաստանի տարբեր քաղաքների թանգարաններին առաջարկում է մասնակիցը դառնալ նմանատիպ նախագծերին և թանգարանների համաշխարհային ցանցում զբաղեցնել իրենց ուրույն տեղը: Շփոթություն չառաջացնելու համար նշենք, որ հարցումը չի վերաբերում միայն քաղաքի պատմության թանգարաններին:
Նախագծին մասնակցությունը կամավոր է:
ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեի անունից կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում հարցմանը տրամադրած ձեր ժամանակի և մասնակցության համար:
Հարգանքով,
ԻԿՕՄ Հայաստան