Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

January 13, 2022

ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի մարտից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Քաղաքի թանգարանների  գործունեության և  հավաքածուների համալրման  միջազգային կոմիտեն CAMOC-ը՝ ԻԿՕՄ-ի աջակցությամբ,  իրականացնում է «Քաղաքի թանգարանների գլոբալ քարտեզագրում» նախագիծը, որի  հիմնական նպատակն է  բացահայտել  աշխարհի տարբեր քաղաքներում գոյություն ունեցող թանգարանների թվաքանակը և պրոֆիլները: Նախագիծը նպատակ ունի հասկանալու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքի թանգարանն այսօր, ի՞նչ մոտեցումներ ու գործելաոճեր ունեն քաղաքային թանգարանները, ի՞նչ հավաքածուներ ունեն և, թե ինչքանո՞վ են ներգրավված քաղաքի սոցիալ-մշակութային գործընթացներում:

Նախագծի իրականացման հարցում CAMOC–ին աջակցում են մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ ASPAC-ը (Ասիական-Խաղաղօվկիանոսյան գիտության և տեխնոլոգիաների կենտրոնների ցանց), NTUE-ը (Թայպեյի ազգային կրթության համալսարան) և ԻԿՕՄ COMCOL-ը: Նախագծի գիտական համակարգումը իրականացնում է Միլանի Պոլիտեխնիկական և Մանչեսթերի համալսարանների պրոֆեսոր Ֆրանչեսկա Լանցը:

Նախագծի արդյունքում կստեղծվի աշխարհի քաղաքների թանգարանները  ներկայացնող կայք և քարտեզ: Կհրատարակվի նաև ուղեցույց, որտեղ ներկայացված կլինեն ուսումնասիրության արդյունքում արված որոշ բացահայտումներ:

Հարցումը հասանելի է մի քանի լեզուներով: Կից հղումները ներկայացնում են անգլերեն և ռուսերեն տարբերակները, որոնք, ցանկության դեպքում, կարող եք լրացնել մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝ անցնելով նշված հղումներով.

https://city-museums-global-mapping.formstack.com/forms/the_city_museums_global_mapping_project

https://city-museums-global-mapping.formstack.com/forms/the_city_museums_global_mapping_project_copy_10

ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն Հայաստանի տարբեր քաղաքների թանգարաններին առաջարկում է մասնակիցը դառնալ նմանատիպ նախագծերին և թանգարանների համաշխարհային ցանցում զբաղեցնել իրենց ուրույն տեղը: Շփոթություն չառաջացնելու համար նշենք, որ հարցումը չի վերաբերում միայն  քաղաքի պատմության թանգարաններին:

Նախագծին մասնակցությունը կամավոր է:

ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեի անունից կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում հարցմանը տրամադրած ձեր ժամանակի և մասնակցության համար:

Հարգանքով,

ԻԿՕՄ Հայաստան

 

 

 

[instagram-feed]