Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

February 18, 2026

ԻԿՕՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. ԻԿՕՄ Հայաստանի 2026-2029 թվականների խորհրդի ընտրությունների ընթացակարգը նպատակ ունի ապահովել ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեում խորհրդի անդամի թեկնածություն ներկայացնելու թափանցիկությունը՝ հիմնված ԻԿՕՄ Հայաստանի կանոնադրության, ԻԿՕՄ-ի կանոնադրության 14-րդ և ԻԿՕՄ-ի ներքին կարգապահական կանոնների ազգային կոմիտեներին վերաբերող 6-րդ հոդվածի 6.1 կետի վրա:
  2. ԻԿՕՄ Հայաստանի ընտրությունները նախատեսվում է անկացնել 2026 թվականի մարտի 14-ին ԻԿՕՄ Հայաստանի տարեկան ժողովի շրջանակներում: Տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
  3. Ընտրությունների կազմակերպման գործընթացը կազմակերպվելու է ընտրական հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է ԻԿՕՄ Հայաստանի տնօրեն Մարինե Հարոյանը:
  4. Թեկնածություններ ներկայացվում են նախագահի և խորհրդի 8 անդամների համար

Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • Առանց ընդհատումների վճարել է առնազն 2016-2026 թվականների ԻԿՕՄ Հայաստանի անդամակցության վճարը
  • Ունի թանգարանային կամ մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ
  • Տիրապետում է ԻԿՕՄ-ի վարքագծի կանոններին
  • Պարտադիր ներկայացնում է 2 երաշխավորագիր՝ ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի ներկա կամ նախկին անդամների կողմից,
  • Պարտադիր ներկայացնում է 1 երաշխավորագիր ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեներից մեկի կամ ԻԿՕՄ-ի գործադիր խորհրդի կազմից,
  • Ունի ԻԿՕՄ Հայաստանի 2026-2029 թվականների գործունեության ռազմավարություն
  • Ունի տեղական և միջազգային համագործակցությամբ նախագծերի ղեկավարման փորձ
  • Տիրապետում է ԻԿՕՄ-ի 3 պաշտոնական լեզուներից մեկին (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն)
  • ԻԿՕՄ-ի միջազգային մասնագիտական կոմիտեներից որևէ մեկում առնվազն խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելը (ներկայում կամ անցյալում) կհամարվի առավելություն:

Խորհրդի անդամի  թեկնածություն ներկայացնելու դեպքում պետք է թեկնածուն համապատասխանի հետևյալ պահանջներին

  • Առանց ընդհատումների վճարել է առնազն 2023-2026 թվականների ԻԿՕՄ Հայաստանի անդամակցության վճարը
  • Ունի թանգարանային կամ մասնագիտական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
  • Զեկուցումով հանդես է եկել ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների տարեկան գիտաժողովներին
  • Տիրապետում է ԻԿՕՄ-ի վարքագծի կանոններին,
  • Պարտադիր ներկայացնում է 2 երաշխավորագիր, ԻԿՕՄ Հայաստանի նախագահի, տնօրենի կամ խորհրդի անդամների կողմից:
  • Տիրապետում է ԻԿՕՄ-ի 3 պաշտոնական լեզուներից մեկին (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն)
  • ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների հետ համագործակցության փորձառությունը համարվում է առավելություն:
  1. Թեկնածության հայտը հարկավոր է ներկայացնել մինչև աղյուսակում նշված

ժամկետի ավարտը՝ լրացնելով կից ձևաթուղթը, կցելով ինքնակենսագրական, երաշխավորագրեր և ուղարկել  icomarmenia@gmail.com հասցեին:

  1. Թեկնածության հայտը հաստատում է ընտրական հանձնաժողովի նախագահը
  2. Թերի, ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվելու,
  3. Թեկնածություն չեն կարող ներկայացնել 2-ից ավել անգամ ԻԿՕՄ Հայաստանի խորհրդում անդամ եղած թեկնածուները,
  4. ԻԿՕՄ Հայաստանի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք,
  5. Խորհրդի ընտրությունները համարվում են կայացած, եթե տարեկան ժողովին ապահովվում է անդամների 1/3-ի մասնակցությունը
  6. Համաձայն ԻԿՕՄ Հայաստանի կանոնադրության 3 և ավել անդամ ունեցող կազմակերպությունները կարող են պատվիրակել 1-2 անդամի ընտրություններին մասնակցելու համար:
  7. ԻԿՕՄ Հայաստանի նախագահը և խորհրդի անդամները ընտրվում են 3 տարի ժամկետով:

 

Թե նախագահի, թե խորհրդի անդամի  աշխատանքը կամավոր, հասարակական, չվճարվող հիմունքներով աշխատանք է :

 

ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի ընտրություններում թեկնածություն առաջադրելու ժամանակացույց

Փետրվարի 15 Ընտրությունների մասին հայտարարության տեղադրում ԻԿՕՄ Հայաստանի կայքէջում
Փետրվարի 15 Խորհրդում թեկնածություն առաջադրելու մասին տեղեկատվության տարածում ԻԿՕՄ Հայաստանի անդամների էլ. հասցեներին
Փետրվարի 25 Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Փետրվարի 28 Ընտրող հանձնաժողովը կողմից  ներկայացված հայտերի  հաստատում
Մարտի 10 Թեկնածուների անունների հրապարակում ԻԿՕՄ Հայաստանի կայքէջում
Մարտ 14 Տարեկան ժողովի գումարում և ընտրություններ

 

ԻԿՕՄ Հայաստանի – անձնական թերթիկի օրինակին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝

ԻԿՕՄ Հայաստան – անձնական թերթիկի օրինակ

[instagram-feed]