October 17, 2024
«Թանգարանային պրոֆեսիոնալիզմն ու էթիկան դժվարին ժամանակներում» միջազգային թանգարանագիտական գիտաժողով

Հոկտեմբերի 23-26-ը Երևանում կհյուրընկալենք երկու տասնյակ միջազգային փորձագետներ աշխարհի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կառույցներից:
Կլինեն հետաքրքիր զեկուցումներ թե՛ արտերկրից, թե՛ Հայաստանից:
Գիտաժողովը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի 105-ամյակի և Երվանդ Լալայանի 160-ամյա հոբելյանների շրջանակներում՝ ԻԿՕՄ Հայաստանի, Թանգարանների միջազգային խորհրդի Անձնակազմի վերապատրաստման (ICOM ICTOP) և Էթիկայի (IC ETHICS) միջազգային կոմիտեների հետ համագործակցությամբ:
Գիտաժողովի շրջանակներում կկազմակերպվի հանդիպում – դասախոսություն Երևանի պետական համալսարանի ուսանողների համար:
Գիտաժողովի կազմակերպմանը աջակցում են Երևանի կոնյակի գործարանը և Երևանի պետական համալսարանը՝ ի դեմս ԵՊՀ պատմության թանգարանի:
Ստորև ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը, հիմնական բանախոսներին, անցկացման վայրը, օրակարգը, ուսումնական ճամփորդություններն ու այցերը՝