Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

January 18, 2021

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ՝ ԱՐԴԻ ՆԱՐԱՏԻՎՆԵՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ / ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԾՐԱԳԻՐ

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված թանգարաններին և թանգարան- արգելոցներին աջակցության» համատեղ նախագծի շրջանակներում, կազմակերպում ենք մեկ շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների և փորձագիտական զրույցների շարք, որի նպատակն է  համաճարակի ընթացքում և դրանից հետո թանգարանների դերի վերանայումը։ Սույն նախաձեռնության  նպատակն է վերանայել թանգարանների դերերը, դիսկուրսները և ներգրավվածության մեթոդները ժամանակակից հասարակությունում` ինչպես թվային հարթակների, այնպես էլ ֆիզիկական ծրագրերի միջոցով: Այս շարքը հաջորդում է 2020 թվականի հունիսին կազմակերպված  վիրտուալ կլոր սեղանին, որի ժամանակ ներկայացվեցին համաճարակի ընթացքում Հայաստանի մարզային թանգարանների կողմից իրականացվող ստեղծագործական թվային նախաձեռնությունը։

Մեկ շաբաթ տևողությամբ հանդիպումները տեղի կունենան ս․թ․ հունվարի 25-29-ը ընկած ժամանակահատվածում երկու ձևաչափերով՝ 

  1. Ծրագրի առաջին մասում Սմիթսոնյան Ինստիտուտի և Բոլոնիայի համալսարանի փորձագետները առցանց դասընթաց կվարեն այցելուների թվային ներգրավվածության ապահովման, թվային բովանդակության ստեղծման ու ծրագրավորման վերաբերյալ։ 
  2. Ծրագրի երկրորդ հատվածում ոլորտի հայաստանյան փորձագետները զրույցներ կվարեն թանգարանների կողմից փոխանցվող պատումների վերաբերյալ քննադատական դիտարկումներով:

Մասնակցել կարող են թանգարանների և արգելոց-թանգարանների աշխատակիցները  և տնօրենները:  Սույն նախաձեռնությամբ  խրախուսվում է  վերանայել իրենց նարատիվները ու գործել  ժամանակակից հասարակության կարիքների և վերափոխումների համաձայն, ուսումնասիրել այսօրվա և վաղվա քաղաքացիների համար սոցիալական նշանակություն ունեցող  հնարավորությունները և խթանել նրանց ներգրավվածությունը տարբեր թիրախային լսարանների հետ, ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկապես։  Այս դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա հաղորդակցվել և փոխանակվել փորձով ԱՄՆ-ի, Իտալիայի և Հայաստանի փորձագետների հետ և ընդլայնել թանգարանային ցանցը՝ դարձնելով այն ավելի ընդգրկուն, համագործակցային և հեռանկարային։

Մասնակցությունը անվճար է, նախնական գրանցումը՝ պարտադիր մինչև հունվար 23-ը, Երևանի ժամանակով 24։00։ Zoom-ի հղումը գրանցված մասնակիցներին կտրամադրվի նախապես։ Այն մասնակիցները, ովքեր կապահովեն 80% և ավելի մասնակցություն, կստանան Հավաստագրեր։

Դասընթացը կլինի անգլերեն՝ հայերեն զուգընթաց թարգմանությամբ։ Փորձագիտական զրույցների աշխատանքային լեզուն հայերենն է։

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված թանգարաններին և թանգարան- արգելոցներին աջակցության» համատեղ նախագիծ

ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած մարտահրավերներին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն, Իմ Հայաստան ծրագիրը և ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանության տարածաշրջանային կենտրոնը վերջին 10 ամիսներին համատեղ տարաբնույթ աջակցություն են ցուցաբերել թանգարաններին և արգելոց-թանգարաններին՝ կազմակերպելով վիրտուալ քննարկումներ, մասնագիտական ուղեցույցներ և նյութական աջակցություն։

Բեռնել դասընթացի և զրույցների ծրագիրը

       

[instagram-feed]