Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

July 18, 2021

ԻԿՕՄ Հայաստանը նոր նախագահ և խորհրդի կազմ ունի

Համաձայն կազմակերպության կանոնադրության անդամները, յուրաքանչյուր երեք տարին մեկ, ընտրում են նոր խորհրդի կազմ։
2021թ․ հուլիսի 8-ին, ԻԿՕՄ-ին անդամակցող թանգարանային համայնքի անդամները կատարեցին իրենց ընտրությունը՝ տարեկան համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում։
Ընտրությունների ընթացակարգի և ինքնաառաջադրման մասին հայտարաությունը պաշտոնական կայքում տարածվել էր ամիսներ առաջ։ Ընտրությունները տեղի ունեցան գաղտնի փակ քվեարկությամբ։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները ներկայացրեցին ընտրությունների արդյունքները, որի համաձայն ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի 104 անհատական և 6 իստիտուցիոնալ անդամներից 66-ը քվեարկել են։

2021-2024թթ․ կազմակերպությունը կկառավարեն հետևյալ կազմով՝

Նախագահ՝ Հայկ Մկրտչյան
Տնօրեն՝ Մարինե Հարոյան (համատեղությամբ)
Խորհրդի անդամներ՝
Տաթև Սարոյան
Սյուզաննա Խոջամիրյան
Օվսաննա Հարությունյան
Վահագն Ղուկասյան
Դավիթ Պողոսյան
Լենա Միսակյան
Անի Նազարյան
Մարիաննա Մանուչարյան
Արուսյակ Ղազարյան

Հաշվի առնելով, որ տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածու չէր եղել, նախագահի առաջարկով, ժողովը վերահաստատեց Մարինե Հարոյանին կազմակերպության տնօրենի պաշտոնում։
Շնորհավորում ենք ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նոր նախագահ Հայկ Մկրտչյանին և գործադիր խորհրդի անդամներին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու համար։ 2021-2024թթ․ թանգարանային ոլորտի փորձառու մասնագետների այս խումբը իրենց հասարակական պարտքը կկատարեն թանգարանային համայնքի առջև։

Շնորհակալություն ենք հայտնում 2017-2021թթ․ Խորհրդի կազմի անդամներին նախագահ Անի Ավագյանի գլխավորությամբ կատարված աշխատանքի համար։

[instagram-feed]