Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

December 9, 2025

2026 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

ԻԿՕՄի հայկական թանգարանների ազգային կոմիտեն սիրով հայտարարում է Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 2026 թվականի անդամակցության մեկնարկի մասին:

Անդամակցության գործընթացը կազմակերպվելու է 2025 թվականի դեկտեմբերի 15ից 2026 թվականի հունվարի 15ը ներառյալ:

Անդամակցության գործընթացի մանրամասները ներկայացնում ենք ստորև.

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Անհատական անդամակցություն

  • Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
  • Ինքնակենսագրություն (1 էջ)
  • 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
  • Տեղեկանք աշխատավայրից

Անհատական անդամ / ուսանող

  • Լրացված դիմումի ձև
  • Ինքնակենսագրություն (1 էջ)
  • 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
  • ուսանողական քարտի պատճեն

Անհատական անդամակցության վճար

Անհատական անդամակցություն թանգարանների աշխատակիցիների համար – € 30

Անհատական անդամակցություն ոչ թանգարանային  աշխատակիցիների համար – € 40

Անհատական անդամ ուսանող – € 11

Ինստիտուցիոնալ անդամ

  • Ինստիտուցիոնալ անդամակցության կարգերից մեկի նշումով լրացված, տպագրված և ստորագրված դիմում անգլերեն կամ ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներով

Ինստիտուցիոնալ անդամակցության վճարն ըստ կարգերի.

  • Regular 1 – € 316 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 3 քարտ/ մինչև € 30.000 տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար

 

  • Regular 2 – € 390 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 4 քարտ / տարեկան € 30.000- 100.000 շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար

 

  • Regular 3 – € 529 կամ (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 5 քարտ / €100.000 – 1 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար

 

  • Regular 4 – € 633 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 6 քարտ / € 1 մլն-5 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար

 

  • Regular 5 – € 721 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 7 քարտ/ € 5 – 10 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների դեպքում

 

  • Regular 6 – € 1032 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 8 քարտ/ տարեկան € 10 մլն և ավելի շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար:

 

Անդմակցության դիմումները հարկավոր է ուղարկել մինչև 2026 թ. հունվարի  15-ը PDF ֆորմատի առանձին  ֆայլերով  icomarmeniamembership@gmail.com էլ. հասցեին։

ICOM_Membership-Form_Individual_EN

ICOM_Membership-Form_Institutional_EN (1)

Անդամակցությանը վերաբերող բոլոր հարցերով դիմել ԻԿՕՄ Հայաստանի քարտուղար, անդամակցության պատասխանատու Օվսաննա Հարությունյանին:

Հ.Գ. Կարևոր նշում. անդամակցության հաստատումը իրականացնում է ԻԿՕՄ Հայաստանի խորհուրդը ներկայացված դիմումի հիման վրա: Թերի և ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

[instagram-feed]