Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

February 17, 2022

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻ ՕՐ/ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ / ՄԱՅԻՍԻ 18, 2022

1977 թվականից ի վեր Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) նշում է ամբողջ աշխարհի թանգարանային համայնքի համար ավանդույթ դարձած Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային օրը նպատակ ունի վեր հանել թանգարնների կարևոր դերը մշակույթների փոխանակման, հարստացման և հանրահռչակման գործում, տարբեր ժողովուրդների և պետությունների միջև համագործակցության կարևորությունը:

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին հազարավոր թանգարաններ միանում են այս իրադարձությանը՝ հանրությանը ներկայացնելով նոր ծրագրեր, ցուցադրություններ, հետաքրքիր բացահայտումներ:

Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, Թանգարանների միջազգային օրը 2021 թվականին նշվել է աշխարհի 158 երկրների ավելի քան 37000 թանգարաններում:

Թանգարանների միջազգային օրը որպես կանոն նաև բոլորին համախմբող կարգախոս է ունենում, որն ուղղակի կամ անուղղակի արտացոլում է գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում թանգարանների դերն ու ուժը: 2022 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի թանգարանների միջազգային օրվա կարգախոսն է ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ:

Թանգարանները ունեն բավարար ուժ փոխակերպելու մեզ շրջապատող աշխարհը: Ուստի, պատահական չէ, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված կայուն զարգացման նպատակների (UN Sustainable Development Goals) շրջանակներում թանգարանները հանդես են գալիս որպես ուժեղ գործընկերներ, մասնավորապես մեզ բաժին հասած ժառանգության ուսումնասիրության հիման վրա շրջակա միջավայրի պահպանման մարտահրավերների վերաբերյալ գիտականաորեն ապացուցված տեղեկատվության տարածման գործում: Թանգարանների, թերևս, ամենաուժեղ կողմը հասարակությանը շարունակական կրթությամբ ապահովելն է, որը տեղեկացված և մասնակցային հասարակության ձևավորման կարևոր գործոններից է:

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն խրախուսում է Հայաստանի բոլոր թանգարաններին մասնակիցը լինել այս կարևորագույն իրադարձությանը արդեն իսկ ավանդական դարձած մայիսի 18-ին:

[instagram-feed]