December 23, 2024
2025 թվականի նոր անդամակցության մեկնարկը
ԻԿՕՄ–ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն սիրով հայտարարում է Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 2025 թվականի անդամակցության մեկնարկի մասին:
Անդամակցության գործընթացը կազմակերպվելու է 2024 թվականի դեկտեմբերի 24–ից 2025 թվականի հունվարի 31–ը ներառյալ:
Անդամակցության գործընթացի մանրամասները ներկայացնում ենք ստորև.
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Անհատական անդամակցություն
- Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- Տեղեկանք աշխատավայրից
Անհատական անդամ / ուսանող
- Լրացված դիմումի ձև
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- ուսանողական քարտի պատճեն
- Տարեկան անդամակցության վճարի անդորագիրը € 11 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ)
Անհատական անդամակցության վճար
Անհատական անդամակցություն թանգարանների աշխատակիցիների համար – € 30
Անհատական անդամակցություն ոչ թանգարանային աշխատակիցիների համար – € 40
Անհատական անդամ ուսանող – € 11
Ինստիտուցիոնալ անդամ
- Ինստիտուցիոնալ անդամակցության կարգերից մեկի նշումով լրացված, տպագրված և ստորագրված դիմում անգլերեն կամ ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներով
Ինստիտուցիոնալ անդամակցության վճարն ըստ կարգերի.
- Regular 1 – € 316 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 3 քարտ/ մինչև € 30.000 տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 2 – € 390 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 4 քարտ / տարեկան € 30.000- 100.000 շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 3 – € 529 կամ (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 5 քարտ / €100.000 – 1 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 4 – € 633 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 6 քարտ / € 1 մլն-5 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 5 – € 721 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 7 քարտ/ € 5 – 10 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների դեպքում
- Regular 6 – € 1032 (տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ) – 8 քարտ/ տարեկան € 10 մլն և ավելի շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար:
Անդմակցության դիմումները հարկավոր է մինչև ս.թ. 2025թ. Հունվարի 15-ը PDF ֆորմատի առանձին ֆայլերով ուղարկել icomarmeniamembership@gmail.com էլ. հասցեին`
ICOM_Membership-Form_Institutional_EN (1)
ICOM_Membership-Form_Individual_EN (2)
Անդամակցությանը վերաբերող բոլոր հարցերով դիմել ԻԿՕՄ Հայաստանի քարտուղար, անդամակցության պատասխանատու Օվսաննա Հարությունյանին:
Հ.Գ. Կարևոր նշում. անդամակցության հաստատումը իրականացնում է ԻԿՕՄ Հայաստանի խորհուրդը ներկայացված դիմումի հիման վրա: Թերի և ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու: