Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

August 19, 2020

ՏՊԱԳՐԱԿԱՆ ՖԱՅԼԵՐ – ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց-թանգարանների համար

ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակի առաջացման հետ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կետնորն, ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագիր և այլն, հետ նախաձեռնեց «ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց-թանգարանների համար» ծրագրի փուլային իրականացումը։

Շնորհակալություն ենք հայտնում այն թանգարանների տնօրինությանը, որոնք արդեն մասնակցել են թանգարանների և արգելոց-թանգարանների կարիքների գնահատմանը https://forms.gle/ZpqRRF5E9ZwehD5X9 ։

Կարիքների գնահատման արդյունքում տրամադրված տեղեկատվության միջոցով մեր գործընկեր ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի կողմից հատկացվում են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ՝ ԿՈՎԻԴ-19-ի կողմից առաջացրած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու համար։ «Իմ Հայաստան» ծրագիրը միտված է բարձրացնելու և տարածելու Հայաստանի մշակութային ժառանգության մասին գիտելիքները, ինչպես նաև խթանելու անհրաժեշտ կարողություններ՝ աջակցելու հայկական մշակութային վայրերի և գործելակերպի երկարաժամկետ կենսունակությանը։ «Իմ Հայաստան»-ը համատեղ ծրագիր է Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի միջև։

ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի կողմից տրամադրված աջակցությունը ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստան»-ի կողմից ծավալվող գործունեությամբ։ Աջակցությունը թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման մեծ ծրագրի մի մասն է։

Այտեղ կարող եք բեռնել ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում թանգարան այցելելու պայմանների ցուցանակների տպագրական ֆայլերը՝

Բեռնել A1 պաստառի տպագրական ֆայլը 

Բեռնել A4 պաստառի տպագրական ֆայլը

Բեռնել հատակի նշանի տպագրական ֆայլը

Հուսով ենք, որ այս աջակցությունը կօգնի Ձեզ ավելի արդյունավետ իրականացնել Ձեր աշխատանքը՝ ինչպես հեռավար, այնպես էլ թանգարանում կամ արգելոց-թանգարանում։

Այս ծրագրի լիարժեք իրականացման համար հորդորում ենք Ձեզ օգտվել «Ինչպե՞ս պետք է վերաբացվել ԿՈՎԻԴ 19-ի պայմաններում» հայերեն ուղեցույցից, որը կարելի է բեռնել ԻԿՕՄ Հայաստանի և մեր գործընկերների պաշտոնական կայքէջերից։

Շնորհակալ ենք համագործակցության և մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման գործում Ձեր համագործակցության համար։

Հարցերի դեպքում գրեք մեզ ՝ icomarmenia@gmail.com

[instagram-feed]