April 18, 2024
«Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը»՝ Գորիսում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագրի հերթական հանգրվանը Գորիսն է։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվեց բացօթյա վարժանք՝ չեզոքացնելու վանդալիզմի հետևանքները։
Հատուկ շնորհակալություն փրկարար ծառայության Գորիսի տարածքային ծառայողներին, ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության տարածքային համակարգման աշխատակիցներին, Կապանի, Գորիսի, Սիսիանի թանգարանների մասնագետներին՝ թեկուզև ոչ իրական իրավիճակում, բայց նման նվիրումով աշխատելու համար։
Հատուկ շնորհակալություն Impact Hub Syunik-ին դասընթացի աշխատանքներին աջակցելու համար: