April 18, 2024
«Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը»
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն, Եվրասիա համագործակցության հիմնադրամի /Eurasia Partnership Foundation-Armenia/ կողմից ֆինանսավորվող «Ճգնաժամի հասցեագրում. երկրորդ փուլ» նախագծի շրջանակներում, ապրիլի 14-15-ը Վայոց ձորում՝ Եղեգնաձորում, /Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում/, մեկնարկեց «Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը» դասընթացը՝ 20–ից ավել մասնակիցների համար։
Ծրագրի բացմանը ներկա էր Վայոց ձորի փոխմարզպետ Արսեն Խաչատրյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչ Քրիստին Բուրելը։
Դասընթացը վարում են միջազգային փորձագետներ Վերնոն Րափլին (Վիկտորիա և Ալբերտ Թանգարան) և Ամիրա Սադիկը (Եգիպտոսի փրկության ժառանգության հիմնադրամ)։
Կարևոր ենք համարում նշել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությունը։
Հաջորդ դասընթացը տեղի կունենա Գորիսում՝ Սյունիքի մարզի թանգարանների, այլ նեգրավված կողմերի մասնակցությամբ:
Ծրագիրը չի սահմանափակվելու միայն թանգարանների աշխատակիցների համար իրականացվող դասընթացներով։