December 1, 2022
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն սիրով հայտարարում է 2023 թվականի նոր անդամակցության մեկնարկի մասին
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն հիշեցնում է 2023 թվականի նոր անդամակցության մեկնարկի մասին: Անդամակցության գործընթացը կազմակերպվելու է 2022 թվականի դեկտեմերի 1-ից 2023թ. հուվարի 20-ը ներառյալ: Անդամակցության գործընթացի մանրամասները ներկայացնում ենք ստորև՝
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Անհատական անդամակցություն (թանգարանների աշխատակիցիների համար) – € 30 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- Տեղեկանք աշխատավայրից
Անհատական անդամակցություն (ոչ թանգարանային աշխատակիցիների համար) – € 40 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- Տեղեկանք աշխատավայրից
Անհատական անդամ / ուսանող – € 11 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- ուսանողական քարտի պատճեն
Ինստիտուցիոնալ անդամ
- Ինստիտուցիոնալ անդամակցության կարգերից մեկի նշումով լրացված, տպագրված և ստորագրված դիմում հայերեն կամ անգլերեն կամ ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներով
- Անդմակցության վճարի անդորրագիրը
Ինստիտուցիոնալ անդամակցության վճարն ըստ կարգերի
- Regular 1 – € 316 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 3 քարտ/ մինչև € 30.000 տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 2 – € 390 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 4 քարտ / տարեկան € 30.000- 100.000 շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 3 – € 529 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 5 քարտ / €100.000 – 1 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 4 – € 633 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 6 քարտ / € 1 մլն-5 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 5 – € 721 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 7 քարտ/ € 5 – 10 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների դեպքում
- Regular 6 – € 1032 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 8 քարտ/ տարեկան € 10 մլն և ավելի շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐԸ
- Անդամակցության հայտի ներկայացում
2022
- Հայտի ուսումնասիրում և հաստատում ԻԿՕՄ Հայաստանի կողմից
2023
- Անդամակցության հաստատում ԻԿՕՄ-ի Փարիզի գրասենյակի կողմից
2023
- Նոր քարտերի և կպչուկների ստացում
2023 I-ին եռամսյակ
Անդամակցությանը վերաբերող բոլոր հարցերով դիմել ԻԿՕՄ Հայաստանի քարտուղար, անդամակցության պատասխանատու Օվսաննա Հարությունյանին:Անդամակցության համար անհրաժեշտ վերոնշյալ բոլոր փաստաթղթերը հարկավոր է մինչև 2023թ. հուվարի 20-ը ներառյալ PDF ֆորմատի մեկ ամբողջական ֆայլով ուղարկել icomarmeniamembership@gmail.com էլ. հասցեին:
Հ.Գ. Անդամակցության վերջնական հաստատումը իրականացնում է ԻԿՕՄ-ի Փարիզի գրասենյակը ԻԿՕՄ Հայաստանի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա: