November 25, 2021
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն սիրով հայտարարում է 2022 թվականի նոր անդամակցության մեկնարկի մասին

Անդամակցության գործընթացը կազմակերպվելու է 2021 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ: Անդամակցության գործընթացի մանրամասները ներկայացնում ենք ստորև.
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Անհատական անդամակցություն (թանգարանների աշխատակիցիների համար) – € 30 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- Տեղեկանք աշխատավայրից
Անհատական անդամակցություն (ոչ թանգարանային աշխատակիցիների համար) – € 40 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև (տես կից հղումով)
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- Տեղեկանք աշխատավայրից
Անհատական անդամ / ուսանող – € 11 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ
- Լրացված դիմումի ձև
- Ինքնակենսագրություն (1 էջ)
- 1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)
- ուսանողական քարտի պատճեն
Ինստիտուցիոնալ անդամ
- Ինստիտուցիոնալ անդամակցության կարգերից մեկի նշումով լրացված, տպագրված և ստորագրված դիմում հայերեն կամ անգլերեն կամ ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներով
- Անդմակցության վճարի անդորրագիրը
Ինստիտուցիոնալ անդամակցության վճարն ըստ կարգերի
- Regular 1 – € 316 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 3 քարտ/ մինչև € 30.000 տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 2 – € 390 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 4 քարտ / տարեկան € 30.000- 100.000 շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 3 – € 529 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 5 քարտ / €100.000 – 1 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 4 – € 633 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 6 քարտ / € 1 մլն-5 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար
- Regular 5 – € 721 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 7 քարտ/ € 5 – 10 մլն տարեկան շրջանառությամբ բյուջեով թանգարանների դեպքում
- Regular 6 – € 1032 կամ տվյալ օրվա արտարժույթին համարժեք ՀՀ դրամ – 8 քարտ/ տարեկան € 10 մլն և ավելի շրջանառությամբ բյուջեով թանգարանների համար:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐԸ
- Անդամակցության հայտի ներկայացում
2021
- Հայտի ուսումնասիրում և հաստատում ԻԿՕՄ Հայաստանի կողմից
2021
- Հաստատված հայտերի ներկայացում ԻԿՕՄ-ի Փարիզի կենտրոնակայան
2022
- Նոր քարտերի և կպչուկների ստացում
2022 I-ին եռամսյակ
Անդամակցությանը վերաբերող բոլոր հարցերով դիմել ԻԿՕՄ Հայաստանի քարտուղար, անդամակցության պատասխանատու Օվսաննա Հարությունյանին:Անդամակցության համար անհրաժեշտ վերոնշյալ բոլոր փաստաթղթերը հարկավոր է մինչև 2021թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ PDF ֆորմատի մեկ ամբողջական ֆայլով ուղարկել icomarmeniamembership@gmail.com էլ. հասցեին:
Հ.Գ. Կարևոր նշում. անդամակցության հաստատումը իրականացնում է ԻԿՕՄ Հայաստանի խորհուրդը ներկայացված դիմումի հիման վրա: