Անդամակցել

 

2021թ. ԻԿՕՄ-ին անդամակցելու պայմանները

 

Թանգարանի միջազգային խորհրդին (ԻԿՕՄ) անդամակցել ցանկացողներին խնդրում ենք անդամակցության համար  պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը պատրատել և ներկայացնել ԻԿՕՄ- ի հայկական թանգարանների ազգային կոմիտե, իսկ էլեկտրոնային տարբերակը PDF ֆորմատի ֆայլով  ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ icomarmeniamembership@gmail.com մինչև 2020թ. դեկտեմբերի 25։

Կարևոր նշում՝ անդամակցության հաստատումը իրականացնում է ԻԿՕՄ Հայաստանի խորհուրդը ԻԿՕՄ-ին անդամակցելու չափորոշիչների հիման վրա։

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

Անհատական անդամ (թանգարանի աշխատակից)

·         Լրացված դիմումի ձև

·         Ինքնակենսագրություն (մինչև 2 էջ)

·         1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)

·         Տեղեկանք աշխատավայրից

·         Տարեկան անդամակցության վճարը 30 € կամ 19.000 դր․

Անհատական անդամ թանգարանում չաշխատող

·         Լրացված դիմումի ձև

·         Ինքնակենսագրություն (մինչև 2 էջ)

·         1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)

·         Տեղեկանք աշխատավայրից

·         Տարեկան անդամակցության վճարը 40 € կամ 25․500դր․

Անհատական անդամ ուսանող

·         Լրացված դիմումի ձև

·         Ինքնակենսագրություն (մինչև 2 էջ)

·         1 երաշխավորագիր (ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամի կողմից)

·         ուսանողական տոմսի պատճեն

·         Տարեկան անդամակցության վճարը 11 € կամ 7000դր․

Ինստիտուցիոնալ անդամ

  • ինստիտուցիոնալ անդամակցության դիմումը. լրացված (անգլերեն/ ֆրանսերեն/ իսպաներեն և հայերեն), տպագրած և ստորագրված
  • Ձեր թանգարանի բրոշյուրը
  • Տարեկան    ինստիտուցիոնալ անդմակցության վճարը համաձայն կարգի

 Ինստիտուցիոնալ անդամակցության վճարը  ըստ կարգերի

(Regular 1 – 316€ կամ 202․000դր․ – 3 անդամատոմս/ մինչև 30,000 € տարեկան շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում,

Regular 2 –  390 €  կամ 250․000դրամ  – 4 անդամատոմս /  տարեկան 30․000-100,000  €  շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում,

Regular 3 – 529  € կամ 338․000դրամ – 5 անդամատոմս /   տարեկան 100,000-1.000,000  €  շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում,

Regular 4 – 633  €  և 405․000դր․- 6 անդամատոմս /   տարեկան 1.000,000-5.000,000  €  շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում,

Regular 5 – 721  € կամ 460․000դր․- 7 անդամատոմս /   տարեկան 5.000,000-10.000,000  €  շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում,

Regular 6 – 1032  €  կամ  660․000դրամ- 8 անդամատոմս /   տարեկան 10.000,000  € և ավելի շրջանառվող թանգարանի բյուջեի դեպքում)

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՒԼԵՐՈՎ․

  • սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում և անդամավճարի գանձում, (անդամավճարի բանկային փոխանցման կտրոնը ներառելի դիմումի փաստաթղթերի թղթապանակում)
  • դիում-հայտերի ուսումնասիրություն ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամների կողմից,
  • ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի կողմից հաստատված դիմումների և անդամավճարի փոխանցում ԻԿՕՄ-ի կենտրոնական գրասենյակ,
  • ԻԿՕՄ-ի կենտրոնական գրասենյակը ուղարկում է անդամատոմսերը ԻԿՕՄ Հայաստանի գրասենյակ,
  • ԻԿՕՄ Հայաստանի քարտուղարությունը փոխանցում է նոր անդամների անդամության տոմսերը։

Դիմումի հայտաձևը բեռնել այստեղ  form_ind_2015_eng (1)

Անդամակցության փաթեթը պատրաստ լինելուն պես, տեղեկացնել Մարինե Մկրտչյանին կամ Օվսաննա Հարությունյանին։

Անդամության փաստաթղթերը ընդունվում են ինչև  ս․թ․ դեկտեմբերի 25-ը․