Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

May 18, 2021

ԻԿՕՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Թանգարանների միջազգային օրվա ընթացքում աշխարհի թանգարանները գտնվում են ուշադրության կենտրոնում: Սա եզակի առիթ է`բարձրաձայնելու ոլորտի համար առավելագույն նշանակություն ունեցող հարցերը: 2021 թվականին թանգարանի միջազգային օրվա համար Թանգարանների միջազգային խորհուրդը՝ ԻԿՕՄ-ը, սահմանել է հետևյալ նպատակները.

  • Պաշտպանել թանգարանները՝ որպես վերականգնման հիմնական շարժիչ ուժ։
  • Վերանայել թանգարանների ապագան և նրանց դերը մեր հասարակություններում։
  • Նպաստել մշակութային փոխանակմանը՝ որպես խթան ժողովուրդների միջև խաղաղության համար։
  • Իրագործել ՄԱԿ-ի Կայուն զարգացումը։

 2021թ․ Թանգարանի միջազգային օրվա այս նպատակների ներքո մենք ուշադրության կենտրոնում ենք պահում պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի 12 թանգարաններն ու 20.000 թանգարանային առարկաները:

ԿՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված մարդիկ աշխարհում ամենուր ենթարկվում են առողջական և հոգեբանական բարդ ազդեցությունների: Արցախի ժողովուրդը դրա հետ մեկտեղ կրում է նաև պատերազմի դառը հետևանքները:

  • Ինչպե՞ս են իրենց կորցրած թանգարանները աջակցելու մարդկանց վերականգնմանը՝ օկուպացված կինելով:
  • Ինչպե՞ս նրանք կօգնեն այս հավաքածուների իրական տերերին վերանայել ապագան:
  • Փատորեն այստեղի թանգարանները չեն կարողանում խթան հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Այդուհանդերձ թանգարանային հավաքածուների վերադարձը Արցախի ժողովրդին կնպաստի մշակութային փոխանակմանը և կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Թանգարանի միջազգային համայնքների կողմից առաջ քաշված բարձր արժեքներին սատարելու փոխարեն, Ադրբեջանը կառուցում է ավարների պուրակ՝ խրախուսելով սեփական ժողովրդի շրջանում անմարդկային վերաբերմունքը, բռնությունը, ատելությունը և խոշտանգումները: Ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը կեղծում, ոչնչացնում և վերացնում հայկական մշակութային ժառանգությունը՝ ինչպես շարժական, այնպես էլ՝ ոչ շարժական:

Բոլորիս համար այս կարևոր օրը մենք կոչ ենք անում միջազգային թանգարանային համայնքին ձեր ձայնը բարձրացնել մշակութային ժառանգության պաշտպանության համար`անկախ դրա ծագումից, պատկանելությունից և գտնվելու վայրից, ինչպես նաև բռնագրավված թանգարանների հավաքածուները նրանց տերերին՝ Արցախի ժողովրդին, վերադարձնելուն համար:

Մենք ապրում ենք աննախադեպ լարվածության, ցավի և կորստի ժամանակներ աշխարհի տարբեր մասերում և մեր կարեկցանք ենք հայտնում տառապող մարդկանց և մշակութային ժառանգությանը:

Նույնիսկ այս ծանր ժամանակներում, այսօր Հայաստանի և Արցախի թանգարանների մեծ մասը տարբեր միջոցառումներ են առաջարկում իրենց համայնքներին այս տարվա  ԹՄՕ թեմայի շրջանակներում՝ «Թանգարանների ապագան. Վերականգնել և վերաիմաստավորել»: Թանգարանները կարևոր գործիքներ են ինչպես անցյալի և ներկայի հիշողությունը պաշտպանելու և փոխանցելու, այնպես էլ իրենց համայնքների վերականգնման և միասին խաղաղ ապագա կերտելու համար:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ բոլորին մաղթում ենք խաղաղություն, անվտանգություն, առողջություն և երջանկություն:

ԱՆի Ավագյան

ԻԿՕՄ-ի Հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ

Հայերեն պաստառը այստեղ՝ Armenian։

MEMO on Artsakh Armenian CultHeritage and its destruction by AZ

 

[instagram-feed]