April 23, 2021
«Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» Վիքի խմբագրման դասընթաց
Հայաստանի և Արցախի բոլոր թանգարանների և արգելոց-թանգարանների աշխատակիցներին հրավիրում ենք ս․թ․ ապրիլի 29-ին, ժամը 19։00-ին մասնակցելու վիքի խմբագրման առցանց դասընթացին, որի ընթացքում Վիքիմեդիայի մասնագետները թանգարանների աշխատակիցներին կծանոթացնեն Վիքիմեդիայի հնարավորություններին, տեխնիկական գործիքակազմին և տեքստերի կառուցվածքին։
Աշխատանքային լեզուն հայերենն է։
Մասնակցությունը անվճար է, նախնական գրանցումը պարտադիր մինչև ս․թ․ 28-ը՝ https://forms.gle/B5zzmuSbkoPja2rcA ։
2021թ․ Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ, հետևելով ԻԿՕՄ Շվեյցարիայի և Վիքիմեդիա Հիմնադրամի նախաձեռնությանը, որին միացել են այլ եվրոպական երկրներ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոնիտեն Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնել են Վիքիպեդիայում հոդվածների մրցույթ «Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» թեմայով և վիքի խմբագրման դասընթաց։
Սույն դասընթացի մասնակիցները պարտադիր պետք է գրեն և հրապարակեն առնվազն 2 հոդված։
Այս նախաձեռնությանը մասնակցելով դուք կզարգացնեք ձեր հմտությունները և կբարձրացնեք ձեր թանգարանի տեսանելիությունը թվային ամենամեծ հանրագիտարանում։
Մրցույթի մանրամասները առաջիկա օրերին կհրապարակվեն։