Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

April 5, 2021

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի 2021-2024թթ․ գործադիր խորհրդի ընտրություններ

Թեկնածուների առաջադրման պայմանները, անցկացման ընթացակարգը և ժամանակացույցը

Հրավիրում ենք ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի անդամներին մասնակցելու 2021-2024 թթ․ ղեկավար կազմի ևգործադիր խորհրդի ընտրություններին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ մայիսի 15-ը չափորոշիչների և պահանջների հիման վրա առաջադրել թեկնածություն կազմակերպության նախագահի, տնօրենի և խորհրդի 11 անդամների պաշտոնում ընտրվելու համար։

Կազմակերպության կանոնադրության համաձայն  նախագահին, տնօրենին և անդամներին ընտրում է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ընդհանուր Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ, յուրաքանչյուր թեկնածուին տրված ձայների մեծամասնությամբ։ Ընտրությունները կանցկացվեն սթ հունիսի 6-ին առերես կամ առցանց՝ կախված համաճարակային պայմաններից, ընդհանուր ժողովի ընթացքում անդամների անմիջական մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի կողմից տրված քվեների հաշվարկի հիման վրա։ Մինչ այդ առաջադրված թեկնածուների ծրագրերին կարելի կլինի ծանոթանալ կայք էջում, որոնք կհրապարկվեն մայիսի 20-ից հետո։

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեում աշխատանքը կամավորական է և չի վարձատրվում։ Ընտրված խորհրդի անդամները պարտավորվում են իրենց մանդատի բոլոր տարիներին վճարել անդամավճարը և ակտիվ պահել անդամությունը։ Խորհրդի կազմում ընտրված անդամները շաբաթական միջինում 16-20 ժամ հատկացնելու են Կազմակերպության աշխատանքներին։

Ընտրությունների անցկացման ժամանակացույց

  • Ապրիլի 5-ին – հայտարարություն թեկնածուների առաջադրման մասին
  • Ապրիլի 5-ից մայիսի 15-ը – թեկնածությունների առաջադրում, փաստաթղթերի ընդունում
  • Մայիսի 20-ից 25-ը –  թեկնածուների տվյալների և ծրագրերի հրապարակում կայքէջում
  • Մայիսի 26-ից հունիսի 5-ը – փակ քվեարկության նախապատրաստում
  • Հունիսի 6-ին – ընտրությունների անցկացում /կախված համաճարակային պայմաններից՝ առցանց կամ առերես/ և արդյունքների հրապարակում։

Ովքե՞ր կարող են առաջադրվել։

Առաջադրման պայմաններն ու չափորոշիչները

Կազմակերպության նախագահի և տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է համապատասխանեն ստորև բերված չափորոշիչներին և պայմաններին՝

  • Պետք է լինեն ՀՀ քաղաքացի և բնակվեն Հայաստանում։
  • Պետք է ունենան ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեին հինգ տարվա անընդմեջ ակտիվ անդամակցություն։
  • Պետք է ունենան թանգարանային ոլորտում հինգ և կառավարման բնագավառում երեք տարվա աշխատանքային փորձ։
  • Պետք է տիրապետեն ԻԿՕՄ-ի կանոնադրությանը, ԻԿՕՄ-ի թանգարանների մասնագիտական վարքագծի կանոնակարգին և պարտադիր կիրառեն ամրագրված դրույթները։
  • ՀՀ օրենսդրության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների և մշակութայի ժառանգության մասին օրենսդրության իմացություն։
  • ԻԿՕՄ-ի պաշտոնական լեզուներից մեկի պարտադիր իմացություն (անգլերեն և/կամ ֆրանսերեն, իսպաներեն):
  • Պետք է ակտիվորեն մասնակցած լինեն ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների գիտաժողովներին, դասընթացներին, ինչպես նաև խորհուրդների կազմում ընդգրկված լինեն (կհամարվի առավելություն)։
  • Հայաստանում պետք է ակտիվորեն մասնակցած լինեն ազգային կոմիտեի գործունեությանը, մասնավորապես՝ մասնագիտական ծրագրերի, միջոցառումների, դասընթացների կազմակերպում։
    Առաջադրվել չեն կարող վերոնշյալ չափորոշիչներից մեկից ավելիին չհամապատասխանող անհատական անդամները։

Հավասար ձայների դեպքում նախապատվությունը կարող է տրվել այն թեկնածուին, որը․

  • Թանգարանային աշխատանքի հինգ տարվա փորձ ունի,
  • Կառավարման առնվազն երեք տարվա փորձ ունի։

Ի՞նչ է անհրաժետ ներկայացնել առաջադրվելիս

• Թեկնածությունը առաջադրելիս պետք է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– լուսանկար,
– ինքնակենսագրություն, որում պետք է նշել թեկնածուի կազմակերպությանը անդամակցելու ժամանակահատվածը, թանգարանում աշխատանքային փորձը, ԻԿՕՄ-ի կանոնադրության և վարքագծի կանոնադրության, ՀՀ օրենսդրության իմացության մակարդակը և մասնագիտական գործունեության հաջողությունների վերաբերյալ տվյալներ, ԻԿՕՄ-ի գիտաժողովներին և միջոցառումներին մասնակցության մասին տեղեկատվությունը կարևոր է (2 էջի սահմաններում, ստորագրված),
– կազմակերպության երեք տարվա զարգացման հայեցակարգ (3 էջի սահմաններում),
– անձնական հետաքրքրությունների (մոտիվացիոն) նամակ 1 էջի սահմաններում,
– երկու երաշխավորագիր ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկա կամ նախկին խորհրդի անդամներից։

Կազմակերպության գործադիր խորհրդի , վերաստուգիչ հանձնաժողովի նախագահի և 2 անդամների պաշտոններին հավակնող թեկնածուները պետք է համապատասխանեն ստորև բերված չափորոշիչներին և պայմաններին՝

• Պետք է լիենեն ՀՀ քաղաքացի և բնակվեն Հայաստանում։
• Պետք է ունենան ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեին երեք տարվա անընդմեջ ակտիվ անդամակցություն։
• Պետք է ունենան թանգարանային ոլորտում երեք և որևէ թանգարանում երկու տարվա աշխատանքային փորձ։
• Պետք է տիրապետեն ԻԿՕՄ-ի կանոնադրությանը, ԻԿՕՄ-ի թանգարանների մասնագիտական վարքագծի կանոնակարգին և պարտադիր կիրառեն ամրագրված դրույթները։
• ՀՀ օրենսդրության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների և մշակութայի ժառանգության մասին օրենսդրության իմացություն։
• Հաշվի կառնվի նաև թեկնածուի մասնակցությունը ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների գիտաժողովներին, դասընթացներին և խորհուրդների կազմում ընդգրկված լինելը։
• Հայաստանում կազմակերպության գործունեությանը ակտիվ մասնակցությունը, մասնավորապես՝ մասնագիտական ծրագրերի, միջոցառումների, դասընթացների կազմակերպում։
• Առաջադրվել չեն կարող երկու շրջափուլ անընդմեջ գործադիր խորհրդի կազմում ընտրված անդամները և վերոնշյալ չափորոշիչներից մեկից ավելիին չհամապատասխանող անհատական անդամները։

Հավասար ձայների դեպքում նախապատվությունը կարող է տրվել այն թեկնածուին, որը․

• Թանգարանային աշխատանքի երեք տարվա փորձ ունի,
• Կառավարման առնվազն երկու տարվա փորձ ունի։

Ի՞նչ է անհրաժետ ներկայացնել առաջադրվելիս

• Թեկնածությունը առաջադրելիս պետք է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– լուսանկար,
– ինքնակեսագրություն, որում պետք է նշել թեկնածուի կազմակերպությանը անդամակցելու ժամանակահատվածը, թանգարանում աշխատանքային փորձը, ԻԿՕՄ-ի կանոնադրության և վարքագծի կանոնադրության, ՀՀ օրենսդրության իմացության մակարդակը և մասնագիտական գործունեության հաջողությունների վերաբերյալ տվյալներ, ԻԿՕՄ-ի գիտաժողովներին և միջոցառումներին մասնակցության մասին տեղեկատվությունը կարևոր է (2 էջի սահմաններում, ստորագրված),
– կազմակերպության երեք տարվա զարգացման հայեցակարգ (3 էջի սահմաններում),
– անձնական հետաքրքրությունների (մոտիվացիոն) նամակ 1 էջի սահմաններում,
– Երկու երաշխավորագիր ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկա կամ նախկին խորհրդի անդամներից։

Թեկնածուների առաջադրման քայլերը՝

1) Առաջադրել թեկնածություն լրացնելով հետևյալ էլեկտրոնային ձևաթերթը՝ https://forms.gle/gimFcixuScVH1NCe9

2) Պահանջվող փաստաթղթերը ուղարկել icomarmenia@gmail.com էլ․ հասցեին մինչև սթ մայիսի 15-ը ներառյալ։

[instagram-feed]