April 5, 2021
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի 2021-2024թթ․ գործադիր խորհրդի ընտրություններ
Թեկնածուների առաջադրման պայմանները, անցկացման ընթացակարգը և ժամանակացույցը
Հրավիրում ենք ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի անդամներին մասնակցելու 2021-2024 թթ․ ղեկավար կազմի ևգործադիր խորհրդի ընտրություններին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ․ մայիսի 15-ը չափորոշիչների և պահանջների հիման վրա առաջադրել թեկնածություն կազմակերպության նախագահի, տնօրենի և խորհրդի 11 անդամների պաշտոնում ընտրվելու համար։
Կազմակերպության կանոնադրության համաձայն նախագահին, տնօրենին և անդամներին ընտրում է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ընդհանուր Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ, յուրաքանչյուր թեկնածուին տրված ձայների մեծամասնությամբ։ Ընտրությունները կանցկացվեն ս․թ․ հունիսի 6-ին առերես կամ առցանց՝ կախված համաճարակային պայմաններից, ընդհանուր ժողովի ընթացքում անդամների անմիջական մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի կողմից տրված քվեների հաշվարկի հիման վրա։ Մինչ այդ առաջադրված թեկնածուների ծրագրերին կարելի կլինի ծանոթանալ կայք էջում, որոնք կհրապարկվեն մայիսի 20-ից հետո։
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեում աշխատանքը կամավորական է և չի վարձատրվում։ Ընտրված խորհրդի անդամները պարտավորվում են իրենց մանդատի բոլոր տարիներին վճարել անդամավճարը և ակտիվ պահել անդամությունը։ Խորհրդի կազմում ընտրված անդամները շաբաթական միջինում 16-20 ժամ հատկացնելու են Կազմակերպության աշխատանքներին։
Ընտրությունների անցկացման ժամանակացույց
- Ապրիլի 5-ին – հայտարարություն թեկնածուների առաջադրման մասին
- Ապրիլի 5-ից մայիսի 15-ը – թեկնածությունների առաջադրում, փաստաթղթերի ընդունում
- Մայիսի 20-ից 25-ը – թեկնածուների տվյալների և ծրագրերի հրապարակում կայքէջում
- Մայիսի 26-ից հունիսի 5-ը – փակ քվեարկության նախապատրաստում
- Հունիսի 6-ին – ընտրությունների անցկացում /կախված համաճարակային պայմաններից՝ առցանց կամ առերես/ և արդյունքների հրապարակում։
Ովքե՞ր կարող են առաջադրվել։
Առաջադրման պայմաններն ու չափորոշիչները
Կազմակերպության նախագահի և տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է համապատասխանեն ստորև բերված չափորոշիչներին և պայմաններին՝
- Պետք է լինեն ՀՀ քաղաքացի և բնակվեն Հայաստանում։
- Պետք է ունենան ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեին հինգ տարվա անընդմեջ ակտիվ անդամակցություն։
- Պետք է ունենան թանգարանային ոլորտում հինգ և կառավարման բնագավառում երեք տարվա աշխատանքային փորձ։
- Պետք է տիրապետեն ԻԿՕՄ-ի կանոնադրությանը, ԻԿՕՄ-ի թանգարանների մասնագիտական վարքագծի կանոնակարգին և պարտադիր կիրառեն ամրագրված դրույթները։
- ՀՀ օրենսդրության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների և մշակութայի ժառանգության մասին օրենսդրության իմացություն։
- ԻԿՕՄ-ի պաշտոնական լեզուներից մեկի պարտադիր իմացություն (անգլերեն և/կամ ֆրանսերեն, իսպաներեն):
- Պետք է ակտիվորեն մասնակցած լինեն ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների գիտաժողովներին, դասընթացներին, ինչպես նաև խորհուրդների կազմում ընդգրկված լինեն (կհամարվի առավելություն)։
- Հայաստանում պետք է ակտիվորեն մասնակցած լինեն ազգային կոմիտեի գործունեությանը, մասնավորապես՝ մասնագիտական ծրագրերի, միջոցառումների, դասընթացների կազմակերպում։
Առաջադրվել չեն կարող վերոնշյալ չափորոշիչներից մեկից ավելիին չհամապատասխանող անհատական անդամները։
Հավասար ձայների դեպքում նախապատվությունը կարող է տրվել այն թեկնածուին, որը․
- Թանգարանային աշխատանքի հինգ տարվա փորձ ունի,
- Կառավարման առնվազն երեք տարվա փորձ ունի։
Ի՞նչ է անհրաժետ ներկայացնել առաջադրվելիս
• Թեկնածությունը առաջադրելիս պետք է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– լուսանկար,
– ինքնակենսագրություն, որում պետք է նշել թեկնածուի կազմակերպությանը անդամակցելու ժամանակահատվածը, թանգարանում աշխատանքային փորձը, ԻԿՕՄ-ի կանոնադրության և վարքագծի կանոնադրության, ՀՀ օրենսդրության իմացության մակարդակը և մասնագիտական գործունեության հաջողությունների վերաբերյալ տվյալներ, ԻԿՕՄ-ի գիտաժողովներին և միջոցառումներին մասնակցության մասին տեղեկատվությունը կարևոր է (2 էջի սահմաններում, ստորագրված),
– կազմակերպության երեք տարվա զարգացման հայեցակարգ (3 էջի սահմաններում),
– անձնական հետաքրքրությունների (մոտիվացիոն) նամակ 1 էջի սահմաններում,
– երկու երաշխավորագիր ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկա կամ նախկին խորհրդի անդամներից։
Կազմակերպության գործադիր խորհրդի , վերաստուգիչ հանձնաժողովի նախագահի և 2 անդամների պաշտոններին հավակնող թեկնածուները պետք է համապատասխանեն ստորև բերված չափորոշիչներին և պայմաններին՝
• Պետք է լիենեն ՀՀ քաղաքացի և բնակվեն Հայաստանում։
• Պետք է ունենան ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեին երեք տարվա անընդմեջ ակտիվ անդամակցություն։
• Պետք է ունենան թանգարանային ոլորտում երեք և որևէ թանգարանում երկու տարվա աշխատանքային փորձ։
• Պետք է տիրապետեն ԻԿՕՄ-ի կանոնադրությանը, ԻԿՕՄ-ի թանգարանների մասնագիտական վարքագծի կանոնակարգին և պարտադիր կիրառեն ամրագրված դրույթները։
• ՀՀ օրենսդրության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների և մշակութայի ժառանգության մասին օրենսդրության իմացություն։
• Հաշվի կառնվի նաև թեկնածուի մասնակցությունը ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների գիտաժողովներին, դասընթացներին և խորհուրդների կազմում ընդգրկված լինելը։
• Հայաստանում կազմակերպության գործունեությանը ակտիվ մասնակցությունը, մասնավորապես՝ մասնագիտական ծրագրերի, միջոցառումների, դասընթացների կազմակերպում։
• Առաջադրվել չեն կարող երկու շրջափուլ անընդմեջ գործադիր խորհրդի կազմում ընտրված անդամները և վերոնշյալ չափորոշիչներից մեկից ավելիին չհամապատասխանող անհատական անդամները։
Հավասար ձայների դեպքում նախապատվությունը կարող է տրվել այն թեկնածուին, որը․
• Թանգարանային աշխատանքի երեք տարվա փորձ ունի,
• Կառավարման առնվազն երկու տարվա փորձ ունի։
Ի՞նչ է անհրաժետ ներկայացնել առաջադրվելիս
• Թեկնածությունը առաջադրելիս պետք է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– լուսանկար,
– ինքնակեսագրություն, որում պետք է նշել թեկնածուի կազմակերպությանը անդամակցելու ժամանակահատվածը, թանգարանում աշխատանքային փորձը, ԻԿՕՄ-ի կանոնադրության և վարքագծի կանոնադրության, ՀՀ օրենսդրության իմացության մակարդակը և մասնագիտական գործունեության հաջողությունների վերաբերյալ տվյալներ, ԻԿՕՄ-ի գիտաժողովներին և միջոցառումներին մասնակցության մասին տեղեկատվությունը կարևոր է (2 էջի սահմաններում, ստորագրված),
– կազմակերպության երեք տարվա զարգացման հայեցակարգ (3 էջի սահմաններում),
– անձնական հետաքրքրությունների (մոտիվացիոն) նամակ 1 էջի սահմաններում,
– Երկու երաշխավորագիր ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկա կամ նախկին խորհրդի անդամներից։
Թեկնածուների առաջադրման քայլերը՝
1) Առաջադրել թեկնածություն լրացնելով հետևյալ էլեկտրոնային ձևաթերթը՝ https://forms.gle/gimFcixuScVH1NCe9
2) Պահանջվող փաստաթղթերը ուղարկել icomarmenia@gmail.com էլ․ հասցեին մինչև ս․թ․ մայիսի 15-ը ներառյալ։