Մասնագիտական զարգացման ծրագրեր

     

 

Սիրելի թանգարանի աշխատակիցներ,

2018 թվականը կրկնակի հոբելյանական տարի է բոլորիս համար։
«Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան» և ICOM-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն իրենց հիմնադրման 15 և 10-ամյա հոբելյանի առիթով, ի շարս այլ միջոցառումների, նախատեսում են կազմակերպել «Ստեղծագործում են թանգարանի աշխատակիցները» խորագրով ցուցահանդես 2018թ․հունիս-հուլիս ամիսներին` Արցախում: Ստեղծագործությունների ժանրի և տեսակի սահմանափակում չկա։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող բոլոր աշխատակիցներին խնդրում ենք մինչև ս/թ ապրիլի15-ը` Օվսաննա Հարությունյանի harutyunyanovsanna@gmail.com էլ․ հասցեին ուղարկել ստեղծագործության(ների) հետևյալ տվյալները.
1. հեղինակի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, թանգարանի անվանում),
2. ստեղծագործության անվանումը,
3. կատարման տարեթիվը,
4. տեխնիկան, չափը,
5. թվային լուսանկարը՝ TIF ֆորմատով։

Ցուցահանդեսի հետ կապված բոլոր հարցերով դիմել Օվսաննա Հարությունյանին։

Ստեղծագործությունները պետք է ներկայացնել ս/թ մայիսի 20-30-ը:

Ցուցահանդեսի հետ կապված հարցերով կարող եք դիմել նաև
Մարինե Հարոյանին` marineharoian@gmail.com
Վեհանուշ Փունարջյանին` vehpun@Yahoo.com
Հայկ Մկրտչյանին՝ mkrtchyanhayk84@gmail.com

 

 

 

 

 

              

 

 

Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ ս․թ․ հունիսի 20-ին, ժամը 18:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) մասնակցելու «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ առաջարկ ձևավորելու նպատակով կազմակերպվող քննարկմանը։ Ձեր կողմից ներկայացված առաջարկների հիման վրա կներկայացնենք համապատասխան փաստաթուղթ։

———————————————————————————
ՀՀ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ ս․թ․ մայիսի 29-ին «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի շուրջ քննարկում էր տեղի ունեցել, որի արդյունքում որոշվել է օրենքի նախագիծը հետ կանչել Ազգային ժողովից և մշակել նոր նախագիծ։ Այս մասին ասված է ս․թ․ հունիսի 8-ին, Մշակույթի նախարարությունից մեզ ուղղված պաշտոնական նամակում։
————————————————————————————
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար և
սիրով սպասում ենք Ձեզ քննարկմանը։

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/ulgro1hH4c4L1Jlv2, քանի որ սրահում տեղերը սահմանափակ ենք։

«Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագիծ
https://drive.google.com/file/d/1D3r7Gkbnp8UT_gt8adARCtBr-HPXk52T/view?usp=sharing