ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ․ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ 2016թ․ հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 124 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող 18 թանգարանների տեղեկագիրքը։
Գրքում ընդգրկված են պետական, համայնքային և ոչ պետական թանգարաններ՝ հիմնադրված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Ներկայացված է թանգարանների վերաբերյալ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տվյալ թանգարանի մասին (գերատեսչական պատկանելություն, կոնտակտային տվյալներ, մատուցվող ծառայություններ, հիմնադրման պատմություն, հավաքածուի թիվ և հիմնական ցուցադրություն): Տեղեկատվությունը խմբավորված է ըստ մարզերի։
2020թ․ սկսվել է ՀՀ թանգարանների և պատմամշակութային արգելոց թանգարանների տվյալների ճշտումների գործընթացը, որի արդյունքում կհրատարակվի լրամշակված տարբերակը։

Հայաստանի և Արցախի թանգարանները : Տեղեկագիրք = The museums of Armenia and Artsakh : guidebook / Մկրտչյան, Մարինե; Զաքարյան, Վանուհի; Ավագյան, Անի; ԱՌԵԴԻՏ, Երևան, 2016, 268 էջ

ԲԵՌՆԵԼ այստեղ

Կարևոր նշում՝ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Հրատարակության բովանդակությունը  կրթական նպատակներով օգտագործելիս աղբյուրը նշելը պարտադիր է։