Join ICOM

Armenia

Armenia

ICOM National Committee Armenia

All news

September 15, 2020

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ 2018

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ Վերանայելով մշակութային տարածքները
Դասընթացներ, ֆորում, MUSExpo2018

08-14.11.2018

 

#museums #museumweek #MUSExpo2018 #MuseumForum#ICOMRegionalTraining #AGBU #MyArmenia

2018 թ․ նշվում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: Երկու կազմակերպություններն էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում մեծ դեր են խաղացել թանգարանային ոլորտի արդիականացման և զարգացման գործում:
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի հետ համատեղ նշելով այս հոբելյանները՝ բոլորին հրավիրում ենք մասնակցելու նոյեմբերի 8 – 14-ը Երևանում կազմակերպվող «Թանգարանային շաբաթ․ վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքին։
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի թանգարաններին, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթական կազմակերպություններին եզակի հնարավորություն ընձեռել միմյանց հետ քննարկելու նոր համագործակցության ու ինտեգրման հնարավորությունները:

Թանգարանային շաբաթը ներառում է հետևյալ միջոցառումները՝

֎ MUSExpo2018 – 12- 14-ը նոյեմբեր, 2018թ․ ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ
Հայաստանը մշակութային տուրիզմի երկիր է, սակայն երկրի հիմնական մշակութային արժեքներից մեկը՝ թանգարանը, հաճախ դուրս է մնում բազմաթիվ զբոսաշրջային երթուղիներից: MUSExpo- ի նպատակն է ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման մի ուրույն հարթակ, որտեղ կքննարկվեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները։

֎ ՖՈՐՈՒՄ – 07.11, 11.11, 12-14.2018, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ
Ֆորումի շրջանակներում կձևավորվի վեց թեմատիկ կլոր սեղան, որտեղ, միջազգային փորձագետների օգնությամբ, կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները։ Կքննարկվեն և կառուցվածքային լուծումներ կառաջարկվեն ոլորտի զարգացման, առկա խոչընդոտները հաղթահարելու և հնարավոր մարտահրավերները կանխարգելելու խնդիրների վերաբերյալ։ Իբրև արդյունք՝ յուրաքանչյուր կլոր սեղանի մասնակիցների առաջարկների հիման վրա կձևավորվի ամփոփիչ փաստաթուղթ՝ համապատասխան կառույցներին ներկայացնելու և գործնական լուծումներ ձեռնարկելու նպատակով։

֎ ԴԱՍԸՆԹԱՑ 1: ԻԿՕՄ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԹՎԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ և ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ»
08-10.11.2018, Գաֆեսճեան արվեստի կենտրոն
ԻԿՕՄ -ի նախաձեռնությամբ՝ 2018 թ․ թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերահաղորդակցվող թանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հանրություն»: ԻԿՕՄ-ի աջակցությամբ՝ «Թվային հաղորդակցությունը թանգարանում և հասարակության բարեկեցությունը» թեմայով տարածաշրջանային դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար կվարեն փորձագետներ Նատալյա Տոլստայան (ADIT, Ռուսաստան) և Էլեյն Էդդինգթոնը (Գլասգո Թանգարաններ, Մեծ Բրիտանիա):

֎ ԴԱՍԸՆԹԱՑ 2: ՀԲԸՄ ԿԱՄՈՒՐՋ ՆԱԽԱԳԾԻ ԴԱՍԸՆԹԱՑ «ԲՐԵՆԴԻՆԳԸ և ՆՈՐԱՐԱՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»։
9-11.11.2018, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ
ՀԲԸՄ կամուրջ նախագիծը հրավիրում է թանգարանային ոլորտի ՀԿ-ներին, արվեստի այլընտրանքային տարածքների ներկայացուցչներին, արվեստի ասոցիացիաներին կամ այլ մշակութային հաստատությունների աշխատակիցներին նոյեմբերի 9-11-ը մասնակցելու եռօրյա ինտենսիվ սեմինարին։ Դասընթացը վարելու համար հրավիրվել է Lava Lab- ի հիմնադիր, միջազգային փորձագետ Սեսիլիա Մարտինան: Նա աշխատել է Guggenheim UBS MAP Global Art Initiative- ի, Windermere ճամփորդության թանգարանի, DAS High School- ի նախագծերում: Ներկայացվող ծրագիրը հնարավորություն կտա մշակույթի գործիչներին և ղեկավարներին զարգացնել բրենդինգի ոլորտում ունեցած հմտությունները և կոնկրետ օրինակների միջոցով ծանոթանալ նորարարական հնարավորություններին, ուսումնասիրություններին, գործնական աշխատանքային փորձառությամբ և ձեռք բերված գիտելիքներով ներշնչվել, ստեղծագործել ու գործել:
Գրանցվել մինչև հոկտեմբերի 22-ը ։ Մասնակից ների թիվը սահմանափակ է։ Սույն դասընթացին մասնակցել կարող են Հայաստանում մշակութային դաշտում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Նախագիծը իրականացնում են՝
ԻԿՕՄ Հայաստան
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան
ՀԲԸՄ Հայաստան և Կամուջ նախագիծը

Նախագծի գործընկերներն են՝
ՀՀ Մշակույթի նախարարությունը
Իմ Հայաստան ծրագիրը, որը աջակցում է ՄԶԾ-ն և իրականացնում էմ Սմիթսոնիան հաստատությունը
Թանգարանային կրթության կենտրոն
Տուրիզմի զարգացման հիմնադրամ
Տուրիզմի պետական կոմիտե
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը
Հայաստանի ազգային պատկերասրահ
ԻԿՕՄ Վրաստան
ԻԿՕՄ Իրան
ԻԿՕՄ Ռուսաաստան

[instagram-feed]